National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.07.2022
Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ մենք կլուծենք մի քանի կարեւոր խնդիր. Անդրանիկ Քոչարյան
1 / 8

Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ մենք միանգամից կլուծենք մի քանի կարեւոր խնդիր: Կսահմանվեն Ներքին գործերի նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրերի պատրաստման նոր համակարգ: Ներքին գործերի նախարարությունը, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին: Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարեւոր սկզբունքներից մեկն է: Ներքին գործերի նախարարության ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլեւ կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին եւ հաշվետվողականության ավելացմանը: Այս եւ այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, իսկ մյուս կողմից էլ՝ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա: Այս մասին ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 12-ին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրերի՝ անվտանգության ոլորտին վերաբերող բարեփոխումների հատվածում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ոստիկանության ռեֆորմները՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման առաջնահերթությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է Պարեկային ծառայության ստեղծումը, որն արդեն արդյունավետ գործում է մայրաքաղաքում եւ որոշ մարզերում:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվել են նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ եւ ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Իսկ լսումների նպատակն էլ հանրությանն այդ կարեւոր բարեփոխումներին մասնակից դարձնելն է:

Օրենսդրական փաթեթի մշակմանն աջակցելու համար հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների գործընկերներին:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նույնպես կարեւորել է խորհրդարանական լսումները՝ ընդգծելով, որ նոր նախարարության  ստեղծումը շատ կարեւոր եւ մեծ քայլ է իրավապահ համակարգի համար: «Այն կոնցեպտը, որը ձեզ ներկայացվելու է, լիովին նոր նախարարության, նոր հայեցակարգի մոտեցում է, որտեղ ոստիկանությունը պարզապես չի անվանափոխվելու՝  անվանվելով ՆԳՆ:  Ոստիկանությունը, իհարկե, պահպանելու է իր շատ կարեւոր դերակատարումը, բայց ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարեւոր մասը քաղաքացիական կառույցի, քաղաքացիական կառավարման, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր Ներքին գործերի նախարարությունը»,-ասել է նա: Նախարարն աջակցության համար շնորհակալական խոսքեր է հղել միջազգային փորձագետներին, մասնավորապես, ԱՄՆ-ի,  ԵՄ-ի գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ 10-օրյա ժամկետում առաջարկների հիման վրա նախատեսում են լրամշակել օրենսդրական փաթեթը, իսկ սեպտեմբերին այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը:


04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am